Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության որոշումը կհրապարակվի ժամը 15։00-ին
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր ժամը 15։00-ին կհրապարակի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։
Հիշեցնենք, որ դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։
Կարծիքներ