Վատիկանի աշխատակիցները կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու դեպքում կարող են զրկվել աշխատանքից

Վատիկանի աշխատակիցները կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու դեպքում կարող են զրկվել աշխատանքից

Վատիկանի աշխատակիցները կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու դեպքում կարող են զրկվել աշխատանքից, հաղորդում է Reuters-ը:
Կարդինալ Ջուզեպե Բերտելոն հայտարարել է, որ աշխատակիցները, ովքեր չեն կարող պատվաստվել առողջական պատճառներով, կարող են տեղափոխվել պակաս հանրային պաշտոնների` առանց աշխատավարձի կրճատման:

Սակայն հրամանում նշվում է, որ նրանք, ովքեր պատվաստվելուց հրաժարվելու պատճառ չունեն, կենթարկվեն 2011 թվականի օրենքին, որում ասվում է, որ նրանց «տարբեր աստիճանի հետեւանքներ են սպասվում, որոնք «կանխարգելիչ միջոցները» մերժելու համար կարող են աշխատանքից հեռացման» հանգեցնել:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախկինում ընդգծել էր, որ պատվաստումը հասարակության պարտականությունն է: «Դա էթիկական ընտրություն է, քանի որ [առանց պատվաստանյութի] դուք խաղում եք ձեր առողջության, ձեր կյանքի հետ, բայց նաեւ խաղում եք այլ մարդկանց կյանքերի հետ»:

Պոնտիֆիկոսը պատվաստանյութն ընդունել էր հունվարին, երբ Վատիկանը սկսեց պատվաստումների արշավը:

Վատիկանը նաեւ հայտարարել է, որ միայն պատվաստված լրագրողներին կթույլատրվի ուղեկցել Հռոմի Պապին մարտին Իրաք նախատեսված ուղեւորության ժամանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում