Ֆրանսիական Ալպերում ձնահյուսի պատճառով չորս մարդ մահացել է
Չորս մարդ մահացել է ֆրանսիական Ալպերում տեղի ունեցած ձնահյուսի պատճառով։ ձնահյուսի տակ է մնացել զբոսաշրջիկների երկու խումբ։Գրում է ՌԻԱ լրատվականը՝ հղում անելով Սավոյա շրջանի իշխանությունների հայտարարությանը:
Ձնահյուսը տեղի է ունեցել Ալպերի Գալիբի լեռնանցքի մոտակայքում ։Դեպքի վայր են հասել ժանդարմերիայի սպաները, երկու ուղղաթիռներ և հատուկ վարժեցված շներ:
«Նախնական տվյալներով չորս զբոսաշրջիկ է մահացել, և որոնումները շարունակվում են ՝համոզվելու, որ ձյան տակ մնացած մարդիկ չկան », – ասվում է պրեֆեկտուրայի Twitter- ում արված հայտարարության մեջ:
Ինչպես հայտնում է France Presse-ը, ձյան հոսքի տակ հայտնված զբոսաշրջիկների մի մասը չի տուժել:
Կարծիքներ