ԿՀՎ տնօրենն անցյալ շաբաթ հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ
ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը անցյալ շաբաթ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի հետախուզական համայնքի ներկայացուցիչների հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է CNN-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի երկու աղբյուրների։
Ինչպես պարզաբանում են հեռուստաընկերությունից՝ հանդիպումը նախապես ծրագրված է եղել։ Անցած հանդիպումների ժամանակ քննարկվել է Ուկրաինա՝ ռուսական ներխուժման հնարավորությունը։ CNN-ն այլ մանրամասներ չի հաղորդում կամ չի նշում, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել Բըրնսի հանդիպումը Զելենսկու հետ։
Երկուշաբթի օրը Ուկրաինա են այցելել նաև ԱՄՆ մի խումբ սենատորներ, որոնք ներկայացնում են և՛ Դեմոկրատական, և՛ Հանրապետական կուսակցությունները։
Կարծիքներ