Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Երեքշաբթի 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Էպիկենտրոնը գտնվել է Կայսերի քաղաքից 52 կմ հյուսիս-արեւելք՝ մոտ 592 հազար բնակչությամբ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
Կարծիքներ