Թուրքիայի արևմուտքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ օրը 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել արևմտյան Թուրքիայի տարածքում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 238 հազար բնակչություն ունեցող Բալիկեսիր քաղաքից 22 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ