Համաձայնեցվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։
Այս մասին հայտնել է Հունգարիայի նախագահությունը։
«Մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են պատժամիջոցների 15-րդ փաթեթը: Սահմանափակումներ են մտցվելու նոր ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ (այդ թվում՝ երրորդ երկրներից), որոնք պատժամիջոցները շրջանցելու միջոցով անուղղակիորեն նպաստում են Ռուսաստանի ուժեղացմանը ռազմական և տեխնոլոգիական ոլորտում»,- ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, ըստ Հունգարիայի նախագահության, պատժամիջոցների փաթեթն ուղղված է լինելու երրորդ երկրների նավերի դեմ։ Այս պատժամիջոցները դեռ պետք է հաստատի ԵՄ խորհուրդը։
Կարծիքներ