Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր 10 հայ է զոհվել
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ առ այսօր, մահացել է հայ համայնքի 10 ներկայացուցիչ։
Այս մասին հայտնում է ua-report-ը՝ նշելով, որ մահացածները հիմնականում քաղաքացիական անձինք են։
Զոհվածները Չոնգար, Խերսոն, Մարիուպոլ, Խարկով, Կրիվոյ Ռոգ, Կիեւի մարզի Իրպեն շրջաններից են։
Ուկրաինայի հայերի միությունն արդեն հայտարարություն է տարածել՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինայի հայերը դեմ են Ռուսաստանի Դաշնության գործողություններին։ Նշվել է նաև, որ Ուկրաինայի հայ համայնքն ուկրաինացի ժողովրդի հետ փորձելու է պաշտպանել քաղաքները, տները և հարազատներին։
Կարծիքներ