Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 470-ի. The Times of India
Հնդկաստանի ութ նահանգներում առնվազն 470 մարդ Է զոհվել մուսոնային անձրեւների հարուցած հեղեղումների հետեւանքով: Հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել Է The Times of India թերթը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը: Նախարարության տվյալներով՝ առավել մեծ թվով զոհվածներն Արեւմտյան Բենգալիայի եւ Ասամի նահանգներում են: Սաստիկ հեղեղումն այնտեղ առաջացրել Է Բրահմապուտրա գետի վարարումը:
Ասամում ջրի հոսքերից 3 հազար գոյուղ Է ոչնչացել նահանգի 33 օկրուգներից 25-ում: Հեղեղումների հետեւանքով զոհվածների մասին հաղորդումներ են ստացվում Գուջարաթի, Մահարաշթրայի, Բիհարի եւ այլ նահանգներից: Տարերային աղետից տուժած տարածաշրջաններում ստեղծված են 800 ժամանակավոր ճամբարներ հեղեղումների գոտուց տարահանվածների համար, դրանցում տեղավորված Է շուրջ 2 միլիոն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ