Ռոզա Լինի եվրատեսիլյան Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել
«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի Snap ստեղծագործությունը պլատինե երգի կարգավիճակ է ստացել:
Այս մասին գրում է Sony Music Italy-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգերից մեկն է դարձել:Այս մասին հայտնում է Shantnews.am-ը:
Snap երգի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթանլը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը: Բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը, որոնք աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն։
Կարծիքներ