ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ արդեն երկրորդ հեղափոխությունը. Արամ Խաչատրյան

ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ արդեն երկրորդ հեղափոխությունը.  Արամ Խաչատրյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

​ ​սիրելի՛ լոռեցիներ,

Հայաստանի Հանրապետությունում այս երեք տարվա ընթացքում ձեր բացարձակ կամքով, Քաղաքացիական կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ արդեն երկրորդ հեղափոխությունը, որը ձեր ցանկությամբ անվանվեց #պողպատյա: Դու՛ք՝ սիրելի՛ ժողովուրդ, արդեն երկրորդ անգամ կողմ քվեարկեցիք ժողովրդավարությանը, արդարության գերակայությանը ու դեմ՝ կոռուպցիային, թալանին, դեմ՝ ինքնիշխանությանն ու «բեսպրեդելին»:

Շնորհակա՛լ ենք: Սա մեր բոլորի հաղթանակն է:

Որպես մարզի ղեկավար՝ երախտագիտության առանձնահատուկ խոսք եմ ուզում հղել Լոռու մարզի բոլո՛ր համայնքների, բոլո՛ր բնակավայրերի ու թաղամասերի բնակիչներին, մեր թիմի բոլո՛ր անդամներին, ովքեր կրկին հավատացին, վստահեցին մեզ ու սատարեցին անմնացորդ նվիրումով, առանց շահի ու ակնկալիքի, պարզապես հավատացին: Հավատացին, որովհետև գիտեն, որ մեր նպատակները համընկնում են, որովհետև մեր ակնկալիքը ոչ թե հարստանալն է, այլ ժողովրդի բարեկեցության ապահովումը, այլ կառուցելն ու շենացնելը:

Ձեր վստահությունը չափազանց պարտավորեցնող է, ու հավատացեք՝ յուրաքանչյուրս մեր տեղում կաշվից դուրս ենք գալու ձեր բոլոր ակնկալիքներն արդարացնելու համար: Այս անգամ դուք մեզ պողպատյա մանդատ եք տվել, և այն պողպատյա ամրությամբ ու վճռականությամբ պետք է հիմնովին արմատախիլ անի​ ամենը, ինչը կխոչընդոտի ժողովրդավարության կառուցմանը, Հայաստանի շենացմանը, մեր երկրի անվտանգության ապահովմանը:

Եվ ուրեմն՝ Հայաստանում

#ԱպագաԿա

#ԿաԱպագա

Լուսավո՛ր, պայծա՛ռ, հաղթանակներով լեցո՛ւն ԱՊԱԳԱ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում