Որևէ զինծառայող չի մնա «պալատկաներում». պաշտպանության փոխնախարար

Որևէ զինծառայող չի մնա «պալատկաներում». պաշտպանության փոխնախարար

Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ կոմպետենտ չեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս պահին ինչ է կատարվում սահմաններին:

«Ձգտում ենք, որ արդյունավետ լինի ֆինանսների կառավորումը ՊՆ-ում»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե խոսվում է, որ ենթակառուցվածքների առումով խնդիրներ կան՝ վրաններ, այլ պարագաներ, փոխնախարարն արձագանքեց. «Որևէ զինծառայող չի մնա «պալատկաներում, բոլորը ապահովված կլինեն պատշաճ պայմաններով: Ինտենսիվ աշխատում ենք, որ որեւէ խնդիր չլինի: Մենք ֆինանսների խնդիր չունենք»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում