Հայաստանը և Մեծ Բրիտանիան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր են կնքելու առաջիկայում
![Հայաստանը և Մեծ Բրիտանիան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր են կնքելու առաջիկայում](https://freenews.am/uploads/images/image_750x_61fd263916c1b.jpg)
Միացյալ Թագավորության կառավարությունը ներկայում աշխատում է Հայաստանի Հանրապետության հետ՝ վերջնական տեսքի բերելու Միացյալ Թագավորություն – Հայաստանի Հանրապետություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ընդգրկում է երկկողմ հարցերի ողջ շրջանակը: Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ասել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում կլինեն լրացուցիչ հայտարարություններ այդ մասին:
Դեսպան Ջոն Գալագերի հետ հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի փետրվարի 7-ին:
Կարծիքներ