«Ֆորա» բանկի մասին ձայնագրության Նարեկը դո՞ւք եք. Կարապետյանը խուսափեց պատասխանել անհարմար հարցին
Ինչպես հայտնի է, մայիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեն «Ուժեղ Հայաստանի» թիմակիցների կողմից ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ հերթական ձայնագրությունն էր հրապարակել, որում մի քանի անգամ շատ պարզ զրուցակիցները «Ֆորա» բանկի վերաբերյալ որոշակի պայմանավորվածությունների մասին խոսելիս հիշատակում են ոմն Նարեկի։
«Ֆորա» բանկի մասին ձայնագրության Նարեկը դո՞ւք եք՝ հաշվի առնելով հանգամանքը, որ բանկը «Տաշիր» ընկերությունների խմբին է պատկանում, լրագրողի հարցին ի պատասխան՝ Նարեկ Կարապետյանը ուղիղ պատասխան չտվեց:
«Ինձ համար տհաճ է ուրիշի խոսակցությունները լսելը։ Ուրիշի խոսակցությունը լսելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ էլ սեր, այդ պատճառով չէի ուզի մեկնաբանել։ Պրոցես է, թող գնա»,- ասաց Կարապետյանը՝ խուսափելով հստակ պատասխանել հարցին:


Կարծիքներ