Աննա Հակոբյանը և Լենա Նազարյանը մասնակցել են Գորիսի N6 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճների բացման արարողությանը
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» հիմնադրամի համահիմնադիր Լենա Նազարյանն այսօր մասնակցել են Գորիսի Սերո Խանզադյանի անվան N6 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճների բացման արարողությանը:
«Դպրոցն արդեն ունի նորոգված երկու մարզադահլիճ՝ նոր մարզագույքով, երկու հանդերձարան՝ կից սանհանգույցներով և ցնցուղարաններով։
Վերանորոգումն իրականացվել է «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրի շրջանակներում: Այն նվեր է դպրոցի սովորողներին՝ որպես Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարի հաղթողներ։
Միջոցառման ընթացքում նորոգված մարզադահլիճներից մեկում տեղի ունեցավ բասկետբոլի ընկերական խաղ դպրոցի սովորողների և «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության աշխատակիցների միջև: Սա մարզային չորրորդ դպրոցն է, որի մարզադահլիճները նորոգվել են «Իմ քայլը» հիմնադրամի կողմից»,- Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Աննա Հակոբյանը:
Կարծիքներ