ԵԱՏՄ-ի ղեկավարներն ընդհանուր շուկայում գազի գների եւ սակագների հարցին կվերադառնան երկրորդ կիսամյակում
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարները մտադիր են ընդհանուր շուկայում գազի գների եւ սակագների հարցին վերադառնալ երկրորդ կիսամյակում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն՝ ամփոփելով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ մայիսի 21-ին տեսակոնֆերանսի ռեժիմով կայացած նիստի արդյունքները:
«Միջոցառման փակ մասի շրջանակում հարցերը վերաբերում Էին գազի շուկային: Դուք գիտեք, որ պատրաստվել եւ ընդունվել Է հայեցակարգ, գազի շուկայի ձեւավորման համապատասխան ծրագիր՛ հանգուցային ասպեկտներն են գազի շուկա մուտքի հնարավորության հավասարությունը բոլոր սուբյեկտների համար, որոնք կան ԵԱՏՄ-ում: Եվ այն ժամանակ գազի փոխադրման սակագների հետ կապված հարցերը վերջնականապես չեն համաձայնեցվել»,- մեջբերւմ Է նրա խոսքը ԲելՏԱ գործակալությունը:
Պետրիշենկոյի խոսքով՝ պայմանավորվել են, որ առարկայորեն այդ հանգուցային հարցրերի վերաբերյալ փորձագետները կմշակեն համապատասխան մոտեցումներ: «Անշուշտ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտիվ մասնակցությամբ: Եվ հաջորդ նիսին, որը պլանավորված Է ընթացիկ տարվա երկրորդ կեսին, կնեկայացնեն համապատասխան մոտեցումները եւ առաջարկությունները պետությունների ղեկավարների մակարդակով առարկայական քննարկման համար: Այդ թեման կարեւորագույններից մեկն Էր փակ ձեւաչափում»,- հայտարարել Է փոխվարչապետը:
Կարծիքներ