Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. Նարեկ Սարգսյան
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ ձերբակալվածներ չկան:
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսներ դեկտեմբերի 18-ին հավաք են անցկացրել Մայր Աթոռի տարածքում և Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջը փոխանցել են Մայր Աթոռի քարտուղարություն: Նրանք քաղաքացիներին և հոգևոր դասի ներկայացուցիչներին կոչ էին արել միանալ իրենց պահանջին։ Ընդդիմադիր քաղաքական մի շարք ուժեր իրենց հերթին հայտարարել էին, որ դեկտեմբերի 18-ին իրենք լինելու են Մայր Աթոռում՝ ի աջակցություն Ամենայն հայոց կաթողիկոսի։
Մայր Աթոռի տարածքում հավաքի ընթացքում հասարակական կարգի ապահովման աշխատանքներ էր իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։


Կարծիքներ