Այսպիսի խայտառակության արժանի էին միայն Կտրիճը և աստվածամերժի հետ նրա քաղաքական կոալիցիայի անդամները․ Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան սոցցանցի իր էջում անդրադարձել է այսօր Մայր Աթոռի բակում հրավիրված հավաքին, որի ժամանակ ինչպես հայտնի է 10 եպիսկոպոսները կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն։
«10 եպիսկոպոսներ Մայր Աթոռի առաջ պահանջեցին Կտրիճից հանգստի գնալ։
Եվ աստվածամերժի՝ Կտրիճին պաշտպանելու եկած թիմը չկարողացավ սա կանխել։
Այսպիսի խայտառակության արժանի էին միայն Կտրիճը և աստվածամերժի հետ նրա քաղաքական կոալիցիայի անդամները»,- գրել է Ալեքսանյանը։
Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես էին եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ էր հանդես եկել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին:
Միևնույն ժամանակ Մայր Աթոռում հավաքվելու կոչեր էին արել ընդդիմադիր մի շարք ուժեր:
Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում են եղել բոլոր կողմերի համախոհները:


Կարծիքներ