Ուկրաինական զորքերը լքել են Ավդեևկայի հարավ-արևելքը
Ուրաինական զորքերի «Տավրիա» միավորման հրամանատար Ալեքսանդր Տարնավսկին ասել է, որ իրենք որոշվել են լքել Ավդեևկայի հարավ-արևելյան դիրքերը՝ անձնակազմը պահպանելու և օպերատիվ իրավիճակը բարելավելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Դոյչե Վելե» գործակալությունը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը պահել են այդ դիրքերը այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է եղել արդյունավետորեն զսպել ռուսական զորքերի առաջխաղացումը։
«Տակտիկապես այդ դիրքերի գրավումը հակառակորդին ռազմավարական առավելություն չի տալիս և չի փոխում իրավիճակը Ավդեևկա պաշտպանական գործողության շրջանակներում»,- նշել է Տարնավսկին։
Նրա տեղեկացմամբ՝ ներկայում տեղի է ունենում ուկրաինական զորքերի վերախմբավորում, պաշարների համալրում և ստորաբաժանումների դասավորում նոր դիրքերում։ Բացի այդ, ստորաբաժանումները համալրվում և ամրացվում են նախատեսվածի համաձայն, ասել է գեներալը:
Կարծիքներ