Մեկնարկել է Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունների չորրորդ փուլը
Այսօր տեսակոնֆերանսի միջոցով սկսվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը։ Korrespondent-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Բանակցություններ. 4-րդ փուլ։ Խաղաղության, հրադադարի, բոլոր զորքերի անհապաղ դուրսբերման և անվտանգության երաշխիքների մասին:
Դժվար խոսակցություն: Թեև Ռուսաստանի Դաշնությունը գիտակցում է իր ագրեսիվ գործողությունների ողջ անհեթեթությունը, սակայն մնում է պատրանքի մեջ, որ 19-օրյա բռնություններն ընդդեմ խաղաղ քաղաքների ճիշտ ռազմավարության ընտրություն է»,- գրել է նա Twitter-ում։ «Բառացիորեն մի քանի րոպեից կսկսվեն բանակցությունները ռուսական պատվիրակության հետ՝ 4-րդ փուլ, մենք վերջապես կփորձենք նրանց ապացուցել, որ պատերազմի 19-րդ օրը Ուկրաինայի մեծ սխրանքի 19-րդ օրն է, մեր դիրքորոշումները մնում են անփոփոխ՝ խաղաղություն, անհապաղ զինադադար, ռուսական բոլոր զորքերի դուրսբերում, միայն դրանից հետո մենք կկարողանանք խոսել ցանկացած բարիդրացիական հարաբերությունների և քաղաքական կարգավորումների մասին»,- ասել է Պոդոլյակը տեսաուղերձում։
Կարծիքներ