Դե Յոնգի՝ խաղավարտին խփած գոլը հաղթանակ պարգևեց Բարսային Ալավեսի դեմ խաղում

Դե Յոնգի՝ խաղավարտին խփած գոլը հաղթանակ պարգևեց Բարսային Ալավեսի դեմ խաղում

Լա լիգայի 22-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցում էր «Ալավեսի» հետ։ Այս մասին գրում է Arnsport.am-ը։

Հանդիպման հաշիվը բացվեց միայն խաղի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ․ Ֆեռան Տոռեսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ֆրենկի դե Յոնգը՝ հաղթանակ պարգևելով կապտանռնագույններին։

Այս խաղից հետո «Բարսելոնան» 35 միավորով 5-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Ալավեսը» 17 միավորով՝ 19-րդը։