Քիմն ու Քանյեն հանգստյան օրերը երեխաների հետ են անցկացրել
Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի հարաբերություններում այժմ բարդ շրջան է։ Ռեփերի սկանդալային հայտարարություններից հետո զույգն առանձին է ապրում. Քիմը երեխաների հետ ժամանակն անցկացնում է Կալիֆոռնիայի իրենց բնակարանում, իսկ ռեփերը բնակվում է Վայոմինգի իր առանձնատանը։
Ամեն դեպքում, ամուսիններն ամեն կերպ ձգտում են պահպանել ամուսնությունը։ Քանյեն նույնիսկ տուն է մեկնել ընտանիքի մոտ, քանի որ շատ է կարոտել երեխաներին։ «Նա դեռ զբաղված է երաշտության եւ նախագական արշավի վրա աշխատանքով, սակայն շատ է կարոտել երեխաներին եւ մեկնել է նրանց տեսնելու»,- People-ին հայտնել է ինսայդերը։ Նա հավելել է, որ ամուսինները հանգստյան օրերը միասին անցկացրել են Հիդեն Հիլսի բնակարանում ու շփվել են, ինչպես հին եւ բարի ժամանակներում։
Կարծիքներ