Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման կորցնում է ֆինտեխ հսկայի՝ Ant Group-ի վերահսկողությունը

Նրա մասնաբաժինը ընկերությունում ավելի քան 50%-ից կնվազի 6,2%-ի։ Ընթացիկ փոփոխությունները կոչված են պարզեցնելու կորպորատիվ կառավարումը, ասվում է Ant Group-ի հայտարարության մեջ:
Լրատվական գործակալությունների հաղորդմամբ՝ այս քայլերը վկայում են այն մասին, որ Ման ընկել է Չինաստանի իշխանությունների անբարեհաճության տակ։ Նոյեմբերին Financial Times-ը հայտնել էր, որ չինացի միլիարդատերը լքել է երկիրը և ապրում է Տոկիոյում։
Կարծիքներ