Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ. հայկական կողմն ունի 2 վիրավոր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ. հայկական կողմն ունի 2 վիրավոր

Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

«Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: 

 

Ժամը 10:30-ի դրությամբ՝ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում