Չավուշօղլուի համոզմամբ՝ Էրդողանը նախագահական ընտրություններում 52-53 տոկոս ձայն կհավաքի
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում կհավաքի 52-53 տոկոս ձայն։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, մայիսի 8-ին CNN Turk հեռուստաալիքի եթերում նման կանխատեսում է արել հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Կլինի մեկ փուլ, նախագահը կհավաքի ձայների 52-53 տոկոսը: Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ինքնուրույն կստանա ավելի քան 300 մանդատ»,-նշել է նա:
Մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին չորս թեկնածու է մասնակցում: Էրդողանն ու ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պետական բարձրագույն պաշտոնի գլխավոր հավակնորդներն են:
Կարծիքներ