Թուրքիայում հնագետները կնոջ 1700-ամյա արձան են գտել (լուսանկարներ)
Ստամբուլի համալսարանի գրականության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի պրոֆեսոր Սեդեֆ Չոքայ Քեփչեի գլխավորությամբ Թուրքիայի Անթալիա նահանգում գտնվող Պերգե անտիկ քաղաքում անցկացված պեղումների ժամանակ հնագետները 3-րդ դարին թվագրվող կնոջ արձան են գտել: Այս մասին տեղեկացնում է haberturk.com կայքը` հղում տալով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը:
Նշվում է, որ արձանի գլուխը մարմնից առանձնացած է եղել: Արձանի վերանորոգման աշխատանքներից հետո այն կցուցադրվի Անթալիայի հնագիտական թանգարանում:
Աշխարհի ամենահարուստ թանգարաններից մեկը համարվող Անթալիայի հնագիտական թանգարանում շատ կարևոր տեղ են զբաղեցնում հենց Պերգեի գտածոները: Ենթադրվում է, որ Պերգեի միջնաբերդը կառուցվել է դեռևս Բրոնզե դարում: Հելլենական դարաշրջանում քաղաքը համարվել է հին աշխարհի ամենահարուստ և գեղեցիկ քաղաքներից մեկը:
Կարծիքներ