ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով ԱՄՆ-ի հետ ուղիղ բախման վտանգի մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով ԱՄՆ-ի հետ ուղիղ բախման վտանգի մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով ԱՄՆ-ի հետ ուղիղ բախման վտանգի մասին։

Հունիսի 1-ին նման հայտարարություն է արել գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է Korrespondent-ը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի զենքի մատակարարումներն Ուկրաինային, «անկախ նրանից, թե Վաշինգտոնն ինչպես է դրանք հիմնավորում», մեծացնում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ բախման վտանգը։ 

Մոսկվան շարունակում է պնդել, որ ամեն դեպքում կհասնի Ուկրաինայում իր ձեռնարկած «հատուկ գործողության» նպատակներին։ «Ակնհայտ է այն փաստը, որ մի խումբ պետությունների գլխավորությամբ ԱՄՆ-ը նպատակաուղղված զենք է լցնում Կիևի ռեժիմին»,- ասել է Ռյաբկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Կիևին չի մատակարարի հեռահար MLRS հրթիռներ։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ԱՄՆ-ը ծրագրում է Ուկրաինային տրամադրել համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ 65 կմ հրթիռային համակարգերով։

Այս մասին հայտնում է  factor-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում