Պոչետինոն 2 անգամ մերժել է «Բարսելոնային»
Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրաժարվել է գլխավորել կատալոնական «Բարսելոնան»:
Daily Star-ի համաձայն՝ կատալոնական ակումբը մինչև Ռոնալդ Կումանի նշանակումը 2 անգամ առաջարկ է արել արգենտինացի մասնագետին, սակայն 2 դեպքում էլ մերժում է ստացել:
Պոչետինոն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հիմնական հավակնորդն է: Վերջերս 48-ամյա մարզիչը հայտարարել էր, որ պատրաստ է վերադառնալ աշխատանքի:
Մաուրիսիո Պոչետինոն «Տոտենհեմը» գլխավորել է 2014-ից մինչև 2019-ի նոյեմբեր, իսկ դրանից առաջ աշխատել է նաև կատալոնական «Էսպանյոլում» ու անգլիական «Սաութհեմփթոնում»:
Կարծիքներ