Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են. Մանե Գևորգյան

Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են. Մանե Գևորգյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է Ագարակում և Մեղրիում վարչապետի այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին: Վարչապետի մամուլի խոսնակը գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Կանգառ Կապանում, որտեղ կապանցիները ջերմորեն ողջունում են վարչապետին։ Իսկ Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են եւ որեւէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»,- գրել է Գևորգյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում