«Բավարիայի» հարձակվողը վարակվել է կորոնավիրուսով

Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի հարձակվող Ջոշուա Զիրկզեն վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Զիրկզեի թեստի պատասխանը եղել է դրական, սակայն ֆուտբոլիստը հիվանդությունը տանում է անսիմպտոմ:
Նշվում է, որ Զիրկզեի կրկնակի թեստի պատասխանը եղել է բացասական:
19-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից, ակումբի կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Կարծիքներ