ԵԽ–ն կապի մեջ է եղել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հետկոնֆլիկտային շրջանում աջակցություն ապահովելու համար. ԵԽԽՎ գլխավոր քարտուղար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, ելույթ ունենալով Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված նիստում, անդրադարձ է կատարել նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի ռեժիմին:
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը, գլխավոր քարտուղարը ողջունել է հրադադարը և հայտնել, որ Եվրոպայի խորհուրդը կապի մեջ է եղել երկու կողմերի հետ՝ հետկոնֆլիկտային շրջանում աջակցություն ապահովելու և վստահանալու, որ մարդու իրավունքները պաշտպանվում են»,- ասվում է ԵԽԽՎ հայտարարության մեջ:
Վերջինս անդրադարձել է նաև հասարակական գործիչ Օսման Քավալայի գործին՝ «բոլորովին սխալ» անվանելով այն իրավիճակը, որ Թուրքիայի իշխանությունները դեռևս ազատ չեն արձակել նրան՝ չնայած ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը:
Կարծիքներ