Չեխիայում հաստատվել է օմիկրոն կորոնավիրուսային շտամով վարակվելու դեպք
Չեխիայում հաստատվել է նոր օմիկրոն կորոնավիրուսային շտամով վարակվելու դեպք։ Այս մասին կիրակի հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չեխական ռադիոյին:
Վարակը հայտնաբերվել է երկրի հյուսիսում գտնվող Լիբերեց քաղաքի բնակչի մոտ։ Ինչպես տեղեկացնում է վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ կինն այցելել է Նամիբիա, այնուհետև Հարավային Աֆրիկայի և ԱՄԷ։ Նա պատվաստված է կորոնավիրուսի դեմ, և նրա հիվանդությունը թեթև է։
Կինը մեկուսացման մեջ է, ինչպես ևս ութ մարդ, ովքեր նրա հետ Չեխիա են մեկնել։ Լիբերեց քաղաքի հիվանդանոցի լաբորատորիայում թեստի դրական արդյունք է ստացվել։
Կարծիքներ