Արմեն Սարգսյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկում է ԼՂ-ում տիրող իրավիճակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն: «Բարձր հանձնակատարը Հայաստանի նախագահի հետ քննարկումներ է անցկացնում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա արդեն երեք անգամ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում փոխանցել է ԵՄ-ի ահազանգն այն մասին, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեն և բանակցությունները պետք է վերսկսվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գոյություն ունեցող ձևաչափով»,- ասել է նա:
Կարծիքներ