Հրդեհ՝ Լեռնակերտ գյուղում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 2 մարտական հաշվարկ

Հրդեհ՝ Լեռնակերտ գյուղում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 2 մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 26-ին, ժամը 11։25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնակերտ գյուղում այրվում է տնակ, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնակերտ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի ձեղնահարկում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։18-ին, մարել՝ 13։17-ին։

Այրվել են ձեղնահարկի առաստաղը (մոտ 50 քմ) և տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 50 քմ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում