Վաշինգտոնը Մոսկվային անվտանգության աջակցություն չի ցուցաբերի Կրոկուսի ահաբեկչությունից հետո. Քիրբի

Վաշինգտոնը Մոսկվային անվտանգության աջակցություն չի ցուցաբերի Կրոկուսի ահաբեկչությունից հետո. Քիրբի

Վաշինգտոնը Մոսկվային անվտանգության աջակցություն չի ցուցաբերի Կրոկուսի ահաբեկչությունից հետո, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Կիրբին։

«ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին անվտանգության աջակցության ծրագիր չկա»,- ասել է նա։

Քիրբին նաև ասել է, որ Վաշինգտոնը համարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության միակ պատասխանատուն։ Ամերիկյան հետախուզական ծառայությունները շարունակում են վերահսկել նրա գործունեությունը, ինչը հնարավորություն է տվել «նախազգուշացում ուղարկել Ռուսաստանին»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում