Մարզերում ձյան առատ տեղումներ են. բուք, ցածր տեսանելիություն է բազմաթիվ ճանապարհահատվածներում

Մարզերում ձյան առատ տեղումներ են. բուք, ցածր տեսանելիություն է բազմաթիվ ճանապարհահատվածներում

Փետրվարի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ 

Բքի, ցածր տեսանելիության և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։ 

Բքի պատճառով Աշոցքի տարածաշրջանի հանրապետական նշանակության ավտոճանապարհները, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են։ 

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ 

Քուչակից-Միրաք և Արթիկ -Ալագյազ, Թալին-Լանջիկ ավտոճանապարհներին, Գավառի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում բուք է։ 

Ստեփանավանի և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում