Լեհաստանի և Լիտվայի նախագահները փետրվարի 23-ին կժամանեն Ուկրաինա

Լեհաստանի և Լիտվայի նախագահները փետրվարի 23-ին կժամանեն Ուկրաինա

Լեհաստանի նախագահներ Անջեյ Դուդան և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան չորեքշաբթի օրը կժամանեն Ուկրաինա, որտեղ բանակցություններ կվարեն Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 23-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կհանդիպի Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ, ովքեր աշխատանքային այցով կլինեն մեր երկրում»,- ասվում է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում