Ճապոնիան հայտարարել է ավելի քան 260 գեներատորների առաքման մասին Ուկրաինա

Ճապոնիան հայտարարել է ավելի քան 260 գեներատորների առաքման մասին Ուկրաինա

Ճապոնիայի կառավարությունն ավելի քան 260 գեներատոր է ուղարկել Ուկրաինա՝ ձմեռային ժամանակահատվածում բնակչությանը օգնելու և էներգահամակարգերի աշխատանքը պահպանելու համար։ Այս մասին ասվում է Ճապոնիայի արտգործնախարարության երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։

«Ճապոնիայի կառավարությունը որոշել է 262 գեներատոր տրամադրել՝ ուկրաինացիների կյանքը պաշտպանելու համար: Անցյալ տարվա դեկտեմբերին 25 գեներատորների մատակարարումից հետո հունվարի 14-ից Ուկրաինա է ուղարկվել ևս 237 գեներատոր»,- նշում են ԱԳՆ-ում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում