Լե Պենը դեռ պատրաստ չէ ղեկավարել իր կուսակցությունը նախագահի ընտրություններում պարտությունից հետո

Լե Պենը դեռ պատրաստ չէ ղեկավարել իր կուսակցությունը նախագահի ընտրություններում պարտությունից հետո

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարի Լե Պենը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կրած պարտությունից հետո դեռ մտադիր չէ վերադառնալ կուսակցության առաջնորդի պարտականություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին ապրիլի 25-ին հաղորդել է BFM հեռուստաալիքը:

Լե Պենը տեղեկացրել է, որ պատրաստվում է մասնակցել 2022-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ապրիլի 24-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Էմանուել Մակրոնը վերընտրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում՝ հավաքելով ձայների 58,5 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարի Լե Պենը, հավաքել է ձայների 41,5 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում