Թուրքիայի Կենտրոնական բանկը կտրուկ բարձրացրել է հիմնական տոկոսադրույքի չափը՝ ազգային արժույթի գինը պահպանելու համար

Թուրքիայի Կենտրոնական բանկը կտրուկ բարձրացրել է հիմնական տոկոսադրույքի չափը՝ ազգային արժույթի գինը պահպանելու համար

Թուրքիայի կենտրոնական բանկը մարտի 18-ին միանգամից 200 կետով բարձրացրել է բազային դրույքաչափը՝ հասցնելով 19 տոկոսի, որպեսզի դիմակայի գնաճին և պահպանի ազգային արժույթի գինը:

Ինչպես հայտնում է EADaily-ն՝ հղում անելով թուրքական Daily Sabah-ին, երկրի ֆինանսական վերահսկիչ մարմինը հայտարարել է, որ «որոշել է դրամավարկային քաղաքականության լրացուցիչ խստացումներ սահմանել» և հետագայում էլ կպահպանի կոշտ դրամավարկային քաղաքականությունը, մինչև որ գնաճի զգալի անկում չարձանագրվի:

Նշվում է, որ անցյալ ամիս տարեկան կտրվածքով կանխատեսվածից ավելի գնաճ է տեղի ունեցել՝ մոտ 16 տոկոսով, ինչն էլ ստիպել է Կենտրոնական բանկին գնալ հիմնական տոկոսադրույքի զգալի բարձրացում անել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում