Մոսկվայի դատարանը հեռակա ձերբակալել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարին՝ ահաբեկչության մեղադրանքով
Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա ձերբակալել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին՝ ահաբեկչություն կատարելու մեղադրանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանում։
Մալյուկի կալանքի ժամկետը հաշվարկվում է Ռուսաստանի Դաշնության տարածք նրա արտահանձնման պահից կամ Ռուսաստանի տարածքում ձերբակալվելու պահից։ Ինչպես պարզաբանել են դատարանում, ձերբակալությունը կապված չէ մարտի 22-ին «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործի հետ։
Մոսկվայի Բասմանի դատարանը մարտի 26-ին նաև հեռակա ձերբակալել է Վրաստանի քաղաքացի Ալեքսանդր Ինասարիձեին՝ Ղրիմի կամրջին ահաբեկչություն կատարելու մեղադրանքով։
Մալյուկին հայտարարվել է դաշնային և միջպետական հետախուզում։ Նախկինում նա ակնարկել է իր գերատեսչության մասնակցությունն ուկրաինացի և ռուսաստանցի որոշ քաղաքական և հասարակական գործիչների սպանություններին և մահափորձերին, օրինակ՝ ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկիի և Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի, բայց պաշտոնապես դա չի հաստատել:
Կարծիքներ