Վազգեն Թևանյանը՝ աշխարհի գավաթակիր
Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է հաղթող։
Հայ ըմբիշը եզրափակչում գոտեմարտել է Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաևի հետ ու հաղթանակի հասել 9։1 հաշվով՝ նվաճելով մեր ընտրանու առաջին ու միակ ոսկե մեդան այս մրցաշարի շրջանակում։
Մեկնարկային 1/16 որակավորման փուլում Թևանյանը 6:0 հաշվով հաղթել էր մոլդովացի Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակչում՝ 51 վայրկյանում 11:0 հաշվով պարտության էր մատնել Բահրեյնի ներկայացուցիչ Հաջի Մուհամեդ Ալիին:
Քառորդ եզրափակչում 10:0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր 2020 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ռումինիայի ներկայացուցիչ Նիկոյալ Օխլոպկովին: Կիսաեզրափակչում 7:2 հաշվով առավելության հասել Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանի նկատմամբ:
Կարծիքներ