Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

Բարձր գնահատելով գործընկեր կառույցների փոխհամագործակցության մակարդակը՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ նույն կրթական համակարգն ունեցող հայկական երկու հատվածների համաձայնեցված շարունակական աշխատանքն օրվա հրամայական է, և այդ համատեքստում շատ կարևոր է ոլորտում նախաձեռնվող բարեփոխումների ծրագրերի քննարկման փուլերին արցախցի մասնագետների ներգրավումը: Հանրապետության նախագահի խոսքով՝ համավարակի հետևանքով կրթական ոլորտում ստեղծված դժվարությունները նոր մարտահրավերներ են առաջացրել, որոնց այլընտրանքային լուծումները գտնելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին ջերմ ընդունելության համար ՝ նշելով, որ բարձրացված հարցերն անպայման տեղ կգտնեն երկու գերատեսչությունների միջև ծավալվող համատեղ աշխատանքային քննարկումներում: 

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում