Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն արգելել է զինվորականներին մեկնել Ուկրաինա
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինվորականներին արգելված է մեկնել Ուկրաինա։ Հրամանը չկատարողները կարող են ենթարկվել կարգապահական և վարչական պատասխանատվության:
«Բոլոր զինվորականներին արգելվում է մեկնել Ուկրաինայի տարածք մինչև հետագա ծանուցումը: Այս հրամանը վերաբերում է բոլոր զինվորականներին, անկախ նրանից՝ ծառայության մեջ են, թե ոչ»,-ասվում է բրիտանական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ, փոխանցում է Independent-ը։
Նշվում է, որ երկրի ՊՆ-ն այս հայտարարությունը տարածել է այն բանից հետո, երբ չորս բրիտանացի զինծառայողներ անհետացել են։ Ենթադրաբար նրանք մեկնել են Ուկրաինա։
Կարծիքներ