Երկկողմ հարաբերությունների զարգացումը մեծ թափ է ստացել. Չինաստանի նախագահը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
Շնորհավորական ուղերձում Չինաստանի նախագահը նշել է, որ Չինաստանի և Հայաստանի գործընկերությունը հիմնված է ավանդական բարեկամության վրա։
«Դիվանագիտական կապերի հաստատումից ի վեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը բավական մեծ թափ է ստացել, և տարբեր ոլորտներում համագործակցությունը նկատելի ձեռքբերումներ է ունեցել», - նշել է Սի Ծինփինը:
Նա նաև ասել է, որ մեծ նշանակություն է տալիս Չինաստանի և Հայաստան հարաբերությունների զարգացմանը և պատրաստ է աշխատել Խաչատուրյանի հետ՝ նպաստելու երկկողմ կապերի առողջ և կայուն զարգացմանը՝ օգուտ բերելու երկու երկրներին և նրանց ժողովրդին։
ՀՀ ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնում պաշտոնում ընտրել էր մարտի 3-ին: Հանրապետության նախագահը պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում, որը կանցկացվի մարտի 13-ին:
Կարծիքներ