Տիգրան Ավինյանը ANIF-ի խորհրդից դուրս գալու դիմում է ներկայացրել էկոնոմիկայի նախարարին սեպտեմբերի 22-ին. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Տիգրան Ավինյանի՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) խորհրդից հեռացվելու վերաբերյալ մամուլում տարածված լուրերին:
«Ի պատասխան ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությանն առ այն, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հեռացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) խորհրդից, տեղեկացնում եմ, որ ս․թ․ սեպտեմբերի 22-ին քաղաքապետը խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել էկոնոմիկայի նախարարին՝ հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետը, նույն օրենքի 85-րդ հոդվածը և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության 14.3 կետը։ Դիմումը ս․թ․ նոյեմբերի 10-ին ընդունվել է»:
Կարծիքներ