ԵՄ-ն Թուրքիայից իրական գործողություններ է ակնկալում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Թուրքիան պետք է չբավարարվի խոսքերով, այլ իրական քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան բարելավել հարաբերություններն աշխարհի որոշ տարածաշրջաններում և բարենպաստ ազդեցություն կունենան Եվրամիության հետ նրա հարաբերությունների վրա: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
«Ընդհանրապես բավարար չեն այն հայտարարությունները, որոնք վերջին 2-3 օրերին անում է նախագահ Էրդողանը. մեզ իրական գործողություններ են պետք»,- ասել է Լե Դրիանը:
Ըստ նրա՝ դրանց թվում կան «բավական պարզ գործողություններ, որոնք պետք է ի կատար ածվեն Միջերկրածովյան տարածաշրջանում և Լիբիայում»:
Կարծիքներ