«Ալաշկերտ-աղջիկներ» թիմը տնային խաղում 5:0 հաշվով հաղթեց «Գյումրի-աղջիկներ»-ին

«Ալաշկերտ-աղջիկներ» թիմը տնային խաղում 5:0 հաշվով հաղթեց «Գյումրի-աղջիկներ»-ին

Երևանի «Ալաշկերտ»-ի կանանց թիմը շարունակում է խոշոր հաշվով հաղթարշավը:

Կանանց բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Ալաշկերտ-աղջիկներ» թիմը տնային խաղում 5:0 հաղթեց «Գյումրի-աղջիկներ» թիմին: Աչքի ընկան Անի Ղուկասյանը, Լուիզա Ղազարյանը, Օքսանա Պիզլովան և Պայծառ Ասատրյանը, գրանցվեց նաև ինքնագոլ:

Նախորդ տուրում էլ «Ալաշկերտ»-ը աղջիկների թիմը խոշոր հաշվով հաղթել էր «Ուրարտու-աղջիկներ»-ին: «Ալաշկերտ»-ը գերազանցեց մրցակցին 9:0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձան Օքսանա Պիզլովան և Անի Ղուկասյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարինե Կարապետյանը, Հեղինե Չոփիկյանը և Մարալ Արթինը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում