Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը
Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանիի հետ, հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցությանը։ Կարևորվեց երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը և դրա շրջանակներում երկկողմ փոխգործակցության խորացումը։
Կարծիքներ