ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ն միտումնավոր հրապարակել է Իսրայելի կողմից Իրանին հարվածելու ծրագրերը
Միացյալ Նահանգները հատուկ է հրապարակել Իսրայելի կողմից Իրանին պատասխան հարված նախապատրաստելու ծրագրերի մասին գաղտնի փաստաթղթերը՝ հետապնդելով իր նպատակները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին։
«ԱՄՆ-ն է հրապարակել փաստաթղթերը։ Եթե դա ինչ-որ նպատակներ ուներ, ապա մեր հետ ոչ մի կապ չունի», - ասել է նա՝ պատասխանելով IRNA գործակալության թղթակցի հարցին ՝ Իսրայելի հարձակման վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մասին։
Մեկնաբանելով Իրանի տարածքի վրա հարձակվելու Իսրայելի մշտական սպառնալիքների մասին լուրերը՝ ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի տեղակալը նշել է, որ Իսրայելը արդեն 20 օրից ավելի է, ինչ ասում է, որ ցանկանում է դա անել, սակայն այժմ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է հարձակման, ինչպես երբեք:
Կարծիքներ